20/04/2023 11:49
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:
Այսօր մեդալների համար կպայքարեն 76 կգ կանայք և 89 կգ տղամարդիկ:
Հայաստանի հավաքականի կազմում 89 կգ քաշում մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը, մեկնարկը՝ 17:30-ին, իսկ կանանց 76 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը: Պայքարը կմեկնարկի ժամը 20:00-ին: