Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ. Արցախի ԱԳ նախարար

20/04/2023 10:29

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ. Արցախի ԱԳ նախարար


Բացարձակապես անընդունելի ենք համարում Ալիևի վերջնագրային հայտարարությունները և նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները։  Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ընտրված ազատության և անկախության ուղուն, և Ադրբեջանի կողմից ստեղծված ոչ մի դժվարություն կամ սպառնալիք չի կարող ստիպել մեզ շեղվել այս ուղուց։ «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 18-ի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր։ 

- Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում  է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։ Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության կողմից Արցախի՝ ավելի քան չորս ամիս շարունակվող շրջափակումն այդ հանցավոր ծրագրերի իրագործման գործիքներից ընդամենը մեկն է։ Հարկադրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները, որոնք, ի թիվս այլոց, հակասում են միջազգային իրավունքի պարտադիր նորմերին։
 
Այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն չի էլ թաքցնում իր հանցավոր մտադրությունները, վկայում է Արցախի շարունակվող շրջափակման դադարեցման և Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների կասեցման ուղղությամբ միջազգային արձագանքի և ներգրավվածության բավարար չլինելու մասին։ Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունները, գործելով բացարձակ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում, էլ ավելի են ընդլայնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների ծավալներն ու աշխարհագրությունը։
 
Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ պետություններն, անհատապես և հավաքականորեն, պարտավոր են ձեռնարկել արդյունավետ և վճռական քայլեր՝ կանխելու ամենածանր հանցագործությունները, առաջին հերթին ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները՝  ներառյալ էթնիկ զտումները և անօրինական տեղահանությունը։ Միևնույն ժամանակ, նման հանցագործությունների կանխման անմիջական պատասխանատվությունը կրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ մարմին, որը ոչ միայն ունի համապատասխան մանդատ, այլ նաև օժտված է անհրաժեշտ գործիքակազմով՝ կասեցնելու Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հանցավոր մտադրությունները։
 
Այս համատեքստում ափսոսանք է հարուցում այն, որ չնայած ծանր հանցագործությունները կանխելու հանձնառությանը՝ որոշ միջազգային կառույցների և պետությունների ներկայացուցիչներ գործադրում են քաղաքական ջանքեր, որոնք անուղղակիորեն խթանում են Ադրբեջանի ոչ լեգիտիմ դիրքորոշումը և խրախուսում նրա ցեղասպան քաղաքականությունը։ Կարծում ենք, որ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների  կարգավորման գործընթացներում ներգրավված դերակատարների նման մոտեցումը ոչ միայն անընդունելի և հակաարդյունավետ է, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։

- Ինչպե՞ս  կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի պնդումն առ այն, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է։
 
- Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը։ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։ Իր հերթին, Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։

Բացի այդ, հայկական կողմը մշտապես ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նախ և առաջ մարդու իրավունքների ու ազատությունների, և առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Այս առումով, միջազգային, այդ թվում՝ Ադրբեջան պետության ստանձնած պարտավորությունների համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներն ուղղակի և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր պետությունների համար և չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ ուղղակիորեն միջամտել են կոնֆլիկտային իրավիճակներին՝ կանխելու ցեղասպանությունը, զանգվածային սպանություններն ու մարդու իրավունքների խախտումները։ Ժամանակակից աշխարհում, այն իրավիճակներում, երբ մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների հավաքական իրավունքները կոպտորեն խախտվում են, միայն միջազգային հանրության  միջամտությունը և ազգերի ինքնորոշման իրավունքի ազատ իրացումը կարող են ապահովել նման իրավիճակների խաղաղ և քաղաքակիրթ հանգուցալուծում՝ առանց ուժի կիրառման, բռնության, բռնի տեղահանության և էթնիկ զտումների։                             
 
Շարունակվող շրջափակման, Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների  և այլ ագրեսիվ գործողությունների պայմաններում  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որպես իր ներքին գործը ներկայացնելու  պաշտոնական Բաքվի ձգտումն Ադրբեջանի ղեկավարության կողմից բացահայտ փորձ է միջազգային հանրությունից  ստանալ քարտ-բլանշ Արցախի տարածքի էթնիկ զտումները և նրա բնիկ ժողովրդին հայրենի հողերից վտարումը շարունակելու համար։ Բացարձակապես անընդունելի ենք համարում Ալիևի վերջնագրային հայտարարությունները և նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները։  Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ընտրված ազատության և անկախության ուղուն, և Ադրբեջանի կողմից ստեղծված ոչ մի դժվարություն կամ սպառնալիք չի կարող ստիպել մեզ շեղվել այս ուղուց։

- Արցախի և Ադրբեջանի միջև բանակցություններ հնարավո՞ր են։

- Արցախի Հանրապետությունը եղել և շարունակում է հավատարիմ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարծում ենք, որ տարածաշրջանում տևական խաղաղություն կարող է ու պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով և փոխընդունելի մոտեցումների հիման վրա։ Միակողմանի հարկադրման միջոցներով, իհարկե, կարելի է սառեցնել խնդիրը, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրելու, ինչի վկայությունն է Արցախի 70-ամյա գոյությունը Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ամուր միջազգային երաշխիքների առկայության պայմաններում:
 
Ինչ վերաբերում է տեխնիկական և հումանիտար հրատապ հարցերի լուծմանը, ապա շփումները կողմերի միջև սկսվել են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ  հրադադարի ռեժիմի հաստատումից հետո։ Ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները հրատապ հումանիտար հարցեր քննարկելու նպատակով ՌԴ խաղաղապահ առաքելության միջոցով առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին ՌԴ խաղաղապահ առաքելության համակազմի տեղակայման վայրում և նրանց հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու մասին։ Ադրբեջանի կողմից, սակայն, արձագանք այդպես էլ չի եղել։
 
Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել այդ շփումները՝ հակամարտության կարգավորման միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը բացառելու նպատակով։ Մերժելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության միջազգային մեխանիզմը՝ Ադրբեջանը փորձում է խուսափել հնարավոր պայմանավորվածությունների իրականացումից։ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության համապարփակ կարգավորումը։

- Ինչպե՞ս եք վերաբերում ադրբեջանական կողմի այն պնդմանը, որ համաձայն 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի, միութենական հանրապետությունների միջև սահմանները համարվում են պետական և, հետևաբար, Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։

- Նախ, պետք է նշել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը երբեք չի դիտարկվել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Արցախի կարգավիճակի որոշման քաղաքական և իրավական հիմք։ Դրա մասին է վկայում այն ​​փաստը, որ մինչ հռչակագրի ընդունումը, Ռուսաստանի և Ղազախստանի միջնորդությամբ Ժելեզնովոդսկի գործընթացի շրջանակներում արդեն մի քանի ամիս ընթանում էին բանակցություններ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Համապատասխան հռչակագրի ստորագրումից հետո հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվել է Ռուսաստանի, ԱՊՀ, ԵԱՀԽ/ԵԱՀԿ միջնորդությամբ։ Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդները մշակել են կարգավորման հիմնարար սկզբունքներ և տարրեր, որոնց համաձայն Արցախի կարգավիճակը պետք է որոշվեր նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Այսպիսով, ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և առաջարկվեց մեխանիզմ դրա իրացման համար։ Այսպես, հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը և միջազգային միջնորդները կարգավորման հիմնարար սկզբունքները մշակելիս չեն առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով։

Ավելին, Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթուղթ, պետք է առաջնորդվի ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներով ու սկզբունքներով, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ համընդհանուր նորմերով։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը պարունակում է նույն սկզբունքներն ու նորմերը, ինչ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ներառյալ ինքնորոշման իրավունքը։
 
Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների զանգվածային լուրջ խախտումների և խտրական քաղաքականության վարման դեպքերում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված անջատման իրավունքը գերակայում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Տվյալ բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, ինչպես նաև ամրագրված է տարբեր երկրների դատական պրակտիկայում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:12 Ինչքան ավելի հակահայ է փաստաթուղթը, այնքան ավելի արագ է ստորագրվում. Աննա Մկրտչյան Այսօր, 16:08 Նիկոլ Փաշինյանը կրկին օգնականի է ազատել աշխատանքից Այսօր, 16:01 Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Այսօր, 15:40 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը. Գևորգ Պապոյան Այսօր, 15:29 ԲՐԻՔՍ-ի կազանյան գագաթաժողովը ցուցիչ է, որ Արևմուտքի հակադիր ակումբը, իր հստակ գլոբալ համակարգափոխ նպատակներով, վերջնականապես կայացել է. Էդուարդ Աբրահամյան Այսօր, 15:10 Ախթալայի վանքից գողացել են 2 գանձանակները, Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը Այսօր, 14:56 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք Այսօր, 14:48 Ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաարցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Գեղամ Մանուկյան Այսօր, 14:42 «Սրբազանենք էլի էլի ուշացան «հայրենիքի փրկման սրբազան գործում». ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 14:34 Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան Այսօր, 14:26 Ալիևը հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը Այսօր, 14:17 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ինն ամսում աճել է 8.7 տոկոսով Այսօր, 14:14 ԲՏԱ փոխնախարարը Գանայի դեսպանին ներկայացրել է հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները Այսօր, 13:59 Մեքենան վնասելու պատճառը հողամաս ընտանի կենդանիների մտնելն էր Այսօր, 13:48 ՀՀ նախագահը ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը Այսօր, 13:40 Գազի արդյունահանումն ավելացնելու Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. Human Rights Watch Այսօր, 13:30 Չենք մոռանում, որ այսօր շատ կարևոր գործ ունենք անելու. ժամը 16։00-ին` ՀՀ նախագահի նստավայրի առջև. «Սրբազան պայքար» Այսօր, 13:25 Օդի ջերմաստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Այսօր, 13:17 Հատուկ «խելացիների» համար. Voice of Turan երգի միջազգային մրցույթում հաղթած Սյուզաննա Մելքոնյանի արձագանքը՝ քննադատություններին Այսօր, 13:08 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լոռու, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայերում Այսօր, 12:55 «6 ամիս մորս հետ կապ չի եղել». Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղարկավnրել Այսօր, 12:50 Առգրավվել և ոչնչացվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս-մսեղիք Այսօր, 12:36 Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ղազախստանին Հանրապետության օրվա կապակցությամբ Այսօր, 12:29 Բաքուն Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակել և մեղադրել ՀՀ «ռազմականացումը» խրախուսելու մեջ Այսօր, 12:22 Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ (Տեսանյութ) Այսօր, 12:15 Արաբկիր վարչական շրջանում վերաբացվեց Մերգելյանի անվան այգին (Տեսանյութ) Այսօր, 12:09 Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «որտեղ իշխանություն` այնտեղ ես կաց». մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն. Հայկ Մամիջանյան Այսօր, 11:51 Մարտակերտի քաղաքապետն արդարացվել է Այսօր, 11:47 Փաշինյան Նիկոլն անձամբ ինձ չի խաբել, որովհետև ես իրեն երբեք չեմ հավատացել. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Մենք չենք ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափ Հայաստանի ամենասիրված քաղաքական ուժը, մենք պայքարում ենք, որ ունենանք պետականություն, որը կլինի անսասան ու անկախ. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 11:32 «Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ». ինչ հնարավորություններ կստեղծվեն Այսօր, 11:26 Քարաթափում՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին Այսօր, 11:24 Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում. Նիկոլ Փաշինյանը՝ Տոկաևին Այսօր, 11:19 Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչական հանդիպում Այսօր, 11:16 Լիբանանը հինգ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Այսօր, 11:14 Հայաստանը երեկ էլ էր պատրաստ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այսօր էլ. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 10:50 Բլինկենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը. Պետդեպ Այսօր, 10:45 Խաչփարում ոստիկանները հայտնաբերել են 44-ամյա Վարդանի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին. կինն է սպանել Այսօր, 10:42 Երևանում առաջին անգամ կանցկացվի ֆլեյտայի միջազգային փառատոն Այսօր, 10:36 Կամո Ցուցուլյանը պաշտոնական այց է կատարել Վրաստան․ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Այսօր, 10:32 ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են Այսօր, 10:29 Հրազդանում տուն է այրվել Այսօր, 10:27 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Այսօր, 10:21 Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխան տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ Այսօր, 10:17 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում Գեղարքունիքում Այսօր, 10:10 Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ նկատվող արշավների հիմքում ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:06 Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի, Հարիսի օրոք՝ հայաթափվեց. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ինչպես է պատգամավոր Մարիամ Պողոսյանը ընտանիքի հետ սկսել է իր կարիերայի վերելքը Այսօր, 10:02 «Ժողովուրդ». ՔՊ-ական համայնքապետը Առափի համայնքում հողամաս է ձեռք բերել չգիտես՝ ինչպես դեռևս 1350 թվականին Այսօր, 09:57 «Հրապարակ». Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ Այսօր, 09:55 «Հրապարակ». Հերթով մերժում են ՔՊ-ի առաջարկած թեկնածուներին՝ փորձելով ցույց տալ, որ չի կարելի հակառակվել վարչապետի նշանակումներին Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Նախարարի նոր թեկնածուներն են Արփինե Սարգսյանը և Լիանա Ղալթաղչյանը Այսօր, 09:50 «Հրապարակ». Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջև, որոնք որոշում են, թե մարզում ով լինի համայնքապետ կամ ոստիկանապետ Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Փաշինյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կներկայացնի 2025 թվականի բյուջեի նախագիծը Այսօր, 09:44 «Հրապարակ». Իշխանությունը մտադիր է գերազանցել իր սահմանած բոլոր հակաիրավական, հակաբարոյական ռեկորդները Այսօր, 09:42 Արմավիրում ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց 24/10/2024 22:33 Օտոռեա. Ինչպես է արտահայտվում և երբ է պետք դիմել ականջաբանի 24/10/2024 22:21 Երեք մեքենա է բախվել Վանաշեն-Ոսկետափ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց 24/10/2024 22:05 Սյունիքի մարզի բնակչից խաբեությամբ գումար է վերցրել և անհետացել 24/10/2024 21:48 Պայթեցումներ՝ Աղձք բնակավայրի մոտ․ բնակիչներին հորդորում են չանհանգստանալ 24/10/2024 21:29 Սահմանազատման կանոնակարգը ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան 24/10/2024 21:10 Պուտինն Ուկրաինայի հետ բանակցությունները հնարավոր է համարել՝ պայմանով 24/10/2024 20:43 Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից մանրամասներ են հայտնել ՀՀ առաջին նախագահի և Ֆրանսիայի դեսպանի հանդիպման մասին 24/10/2024 20:24 Իրանի նախագահը քննադատել է ՄԱԿ-ին ու միջազգային կառույցներին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը չհանգուցալուծելու համար 24/10/2024 20:06 Լևոն Տեր-Պետրոսյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստանում ստեղծված վիճակը 24/10/2024 19:49 Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել և նոր դեսպաններ նշանակվել տարբեր երկրներում 24/10/2024 19:35 Խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ մեքենաներից մեկն ընկել է գետը, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (Լուսանկարներ) 24/10/2024 19:18 Աբբասը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ստիպել Իսրայելին դուրս գալ Պաղեստինի տարածքից 24/10/2024 19:05 Աորտայի ախտահարում․ Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ 24/10/2024 18:51 14 անձանց հետ, առանց նոտարական վավերացման, կնքել է բնակարանների և ավտոկայանատեղիների գնման պայմանագրեր, հափշտակել կես միլիոն դոլարից ավելի գումար 24/10/2024 18:37 28 տոննա կշռով արևային վահանակներ տեղափոխող բեռնատարը շրջվել է Երևան-Մեղրի ճանապարհին (Լուսանկարներ) 24/10/2024 18:24 Մեկ ամիս շարունակ Թամանցիների փողոցը կեսգիշերից մինչև առավոտյան 08:00-ն միակողմանի փակ է լինելու 24/10/2024 18:12 Մեղրիում տուն է այրվել 24/10/2024 18:00 AN Audit-ից Nexia Armenia. 20 տարվա վստահության ուղի 24/10/2024 17:50 Պետդեպարտամենտը չի մանրամասնում՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ ինչ առաջարկներ է Բայդենը Քարփենթերի միջոցով փոխանցել Փաշինյանին 24/10/2024 17:35 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը (Տեսանյութ) 24/10/2024 17:20 Հայոց Հայրապետը կարևորել է քրիստոնեական եկեղեցիների կողմից միասնական ջանքերի ներդրումը՝ հայ գերիների վերադարձի հարցում 24/10/2024 17:05 Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները՝ սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով 24/10/2024 17:00 Թրամփը, ով կտրուկ ավելացրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ քաջալերելով Ալիևի ռեժիմի հարձակումը Արցախի վրա, պետք է անի ավելին, քան քարոզարշավի հայտարարություն հրապարակելն է․ Հայ դատ 24/10/2024 16:46 Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է 24/10/2024 16:34 Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված Հայաստանի լինել-չլինելը․ Սաակաշվիլու կոչը՝ հայ ընտրողներին 24/10/2024 16:32 Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով 24/10/2024 16:29 Մասիսում 46-ամյա կինն առանձնակի դաժանությամբ սպանել է 44-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է 24/10/2024 16:26 Տրանսպորտային ուղիների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են Ադրբեջանի տարածքում. Ալիև 24/10/2024 16:24 Փաշինյանի և Ալիևի հանդիպումն ավարտվել է 24/10/2024 16:16 Երկրի տնտեսական կյանքի կոլապսը կարող է հանգեցնել պետության փլուզման վտանգի. Դավիթ Անանյան 24/10/2024 16:13 Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 24/10/2024 16:11 «Սրբազան պայքարը» կանգնել է բոլորի կոկորդին, Փաշինյանի հեռանալը ժամանակի հարց է. Գառնիկ Դանիելյան 24/10/2024 15:55 Պերմում հրկիզել են «Եդինայա Ռոսիայի» գրասենյակը 24/10/2024 15:48 ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում 24/10/2024 15:44 Երևանի և Բաքվի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է. Պուտինը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 24/10/2024 15:22 ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը 24/10/2024 15:12 Առաջարկում ենք, որ Ադրբեջանն արդեն ստորագրի Խաղաղության համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ BRICS+ գագաթնաժողովում (Տեսանյութ) 24/10/2024 15:06 Կազանում տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումը 24/10/2024 14:49 Ֆրանսիան 100 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին. Մակրոն 24/10/2024 14:33 Գյումրու քաղաքապետի հրաժարականի տեքստը մինչև շաբաթվա վերջ կհրապարակվի 24/10/2024 14:30 ԱՄՀ-ն հաստատել է, որ համաշխարհային տնտեսության մեջ ուժերի հավասարակշռությունը G7-ից անցնում է ԲՐԻԿՍ-ին. Bloomberg 24/10/2024 14:28 Ղազախստանի իշխանությունները դեմ են, որ Ռուսաստանը օգտագործի երկրի տարածքը միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար 24/10/2024 14:25 Վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ 24/10/2024 14:20 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 16 վթար․ 2 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը