20/04/2023 14:36
Եկեղեցի-իշխանություն գործակցությունը պատշաճ մակարդակի վրա չէ. Գարեգին Բ
Եկեղեցի-իշխանություն գործակցությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Այդ մասին այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Նրա խոսքով՝ եկեղեցին պատրաստ է գործակցության՝ կարևորություն ընծայելով հայրենի իշխանության հետ համատեղ աշխատանքին, գրում է mediahub.am-ը։
«Այդպես ավելի հեշտ կկարողանանք հարցերը կարգավորել։ Դժբախտաբար, գործակցությունը բավարար մակարդակի վրա չէ», - նշեց նա։