20/04/2023 22:31
Արցախի ԱԳ նախարարը Ռուսաստանի քաղաքագետների և վերլուծաբանների հետ քննարկել է Արցախի վիճակը, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումները
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերլուծաբանների և փորձագետների հետ։
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են շրջափակման, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։