20/04/2023 15:57
Ի՞նչ կարևորություն ունեն տարեկան բուժզննումներն ու հղիության պլանավորումը կնոջ կյանքում. Զրույց գինեկոլոգ Էվելինա Կարապետյանի հետ (Տեսանյութ)
Յուրաքանչյուր սեռահասուն կին պետք է անցնի տարեկան համապատասխան բուժզննում՝ մասնավորապես գինեկոլոգիական, որը հնարավորություն կտա կանխելու հետագա բարդությունների առաջացման ռիսկերը։
Ուրախալի է այն փաստը, որ հայ կանանց շրջանում այս հարցը այլևս հետին պլան չի մղվում, դրա մասին են վկայում բժիշկների արձագանքն ու կանանց մեծամասնության մոտ հետզհետե ձևավորվող՝ առանց խնդրի առկայության բժշկի դիմելու մշակույթը։
Տարեկան անհրաժեշտ բուժզննումների և հղիության գրագետ պլանավորման մասին Aysor.am-ին պատմել է «Դավիդյանց պոլիկլինիկաներ» կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Էվելինա Կրապետյանը։
«Տարեկան բուժզննումները շատ կարևոր են կնոջ կյանքում և ժամանակին կատարված պրոֆիլակտիկ հետազոտությունները թույլ են տալիս կնոջը կանխարգելել, վաղ հայտնաբերել և բուժել ցանկացած հիվանդություն։
Այդ իսկ պատճառով ցանկալի է, որ յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ անցնի բուժզննում, ինչը ներառում է մի շարք հետազոտություններ, որոնք էլ կախված են այն հանգամանքից, թե կինը որ տարիքում է գտնվում և ինչ անամնեզ ունի»,- ասաց բժշկուհին։
Էվելինա Կարապետյանի խոսքով, տարեկան պարտադիր հետազոտություններն են ՝ փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) և քսուքների հանձնումը՝ ուղղված հեշտոցի միկրոֆլորայի պահպանմանն ու սեռավարակների հայտնաբերմանը։ Մնացյալ հետազոտությունները կատարվում են ըստ անհրաժեշտության։
Բժշկի հետ խոսեցինք նաև մի շատ կարևոր թեմայի շուրջ, որը առողջ ծնունդ ունենալու գլխավոր նախապայմանն է։
«Հղիությունը կնոջ կյանքում շատ կարևոր շրջան է, և այն պետք է նախապես պլանավորել։ Այստեղ կարևոր է ոչ միայն կնոջ, այլև զույգային հետզազոտությունը»,- ասաց մասնագետը։
Վերջինիս համոզմամբ, բացի մի շարք հետազոտություններից, զույգը նաև հոգեբանորեն պետք է պատրաստ լինի հղիությանը, քանի որ ամուսնական զույգն այդ շրջանում հոգեբանական տարբեր էտապներ է անցնում։
Առանց խնդիրների և առողջ հղիության ակնկալիքի համար, անհրաժեշտ է, որ զույգը դադադրեցնի վնասականր սովորությունները՝ խմելը, ծխելը և այլն։
«Շատ կարևոր է, որ զույգերը հղիության պլանավորումը սկսեն բեղմնավորումից գոնե 3 ամիս առաջ, որպեսզի վստահ լինենք պտղի բնականոն զարգացման և ձևավորման հարցում»,- ասաց գինեկոլոգը։
Փաստ է, որ հիմնական սխալներից, որոնք թույլ են տալիս զույգերը, չպլանավորված հղիությունն է. Էվելինա Կարապետյանը խորհուրդ տվեց կանանց հետևել ողջ աշխարհի փորձին և սկսել նախապես պլանավորել այն։
Բացի վնասակար սովորություններից, հղիության ընթացքում անհրաժեշտ է դադարացնել նաև մի շարք դեղամիջոցների ընդունումը։
«Հղիության պլանավորումից 6 ամիս առաջ պետք է դադարեցնել հոգեմետ դեղերի ընդունումը, իսկ հակաբիոտիկներ, ցավազրկողներ և այլն, կարելի է դադարեցնել 1 ամիս առաջ։
Շատերին հայտնի է, որ հղիության պլանավորման շրջանում նշանակվում է ֆոլաթթու, որը պետք է ընդունել պլանավորումից 3 ամիս առաջ՝ մինչև հղիության 14 շաբաթականը»,- ասաց բժիշկը։
Էվելինա Կարապետյանն անդրադարձավ նաև այն հայտնի միֆին, որի համաձայն կարելի է նախապես պլանավորել երեխայի սեռը, նշելով, որ դա չունի գիտականորեն ապացուցված հենք, և միակ մեթոդը, որը կարող է նախապես որոշել սեռը՝ արտամարմնային բողմնավորման մեթոդն է։
Զրույցի վերջում մանակբարձ-գինեկոլոգը կարևորեց հղի-գինեկոլոգ կապը, որը պետք է հիմնված լինի փոխվստահության վրա։
«Առանց վստահության հղիության ճանապարհն անցնել չի լինի, իսկ բժշկի երկրորդ գլխավոր քայլը պետք է լինի անամնեզի ճիշտ հանվաքումը. անհրաժեշտ է կատարել բոլոր հետազոտությունները, լինել նաև հոգեբան, և եթե կան քրոնիկանակն հիվանդություններ, հղիությունը վարել նեղ մասնագետների միջամտությամբ»,- ասաց Էվելիա Կարապետյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։