20/04/2023 17:08
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին:
Հերթական տեսակցության ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչներն օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:
Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: