20/04/2023 22:07
Տաթև Հակոբյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 76 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչներն էին Էմմա Պողոսյանը և Տաթև Հակոբյանը:
Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում նախ բարձրացրել է 100, ապա` 104 կգ։ Երրորդ մոտեցման համար նա 107 կգ էր պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել: Հակոբյանը դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության ժամանակ Հակոբյանը բարձրացրել է 118 և 122 կգ: Երկամարտի 226 կգ արդյունքով նա երկրորդն է՝ Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում է ունեցել` 93 կգ և 96 կգ․ հրում վարժության ժամանակ Պ գլխավերևում պահել է 116 և 121 կգ կշռող ծանրաձողը, երկամարտում գրանցել է 217 կգ և գրավել 5-րդ տեղը: