20/04/2023 20:06
«Հայկական ժամանակ»-ի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվելու․ Փաստաբանը՝ Արամ Նիկոլյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Արամ Նիկոլյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հայտարարություն է տարածել նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը․
«Արամ Նիկոլյանի գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությաբ,
Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, այլ միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք,
Դրոշ այրելու համար Արամ Նիկոլյանը գումար չի ստացել, այդ կեղծ լուրը տարածում է «Հայկական ժամանակը», որի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում,
Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ՝ ոստիկանության ղեկավարության ցուցումով:
Սրանք սեփական երկրում անձնական հետապնդման, խոսքի ազատության բիրտ արգելման և ճնշումների ցցուն օրինակներ են:
Հ.Գ. Կարևորը՝ Արամ Նիկոլյանի դուխը տեղն է, և այս ամեն ինչի վրա պարոն Նիկոլյանը լայն ժպտում է»: