20/04/2023 12:04
Պարեկների համար նոր մեքենաներ են գնում
Ոստիկանությունից հայտնում են, որ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության նոր ձևավորվող ստորաբաժանումների համար սեդան տեսակի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով 2023 թ. ապրիլի 18-ին հայտարարվել է գնման ընթացակարգ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. մայիսի 4-ն է, իսկ հակադարձ աճուրդը տեղի կունենա 2023 թ. մայիսի 5-ին:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը նախապես ուղարկվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին և ստացված առաջարկությունների արդյունքում տեխնիկական բնութագրում նշված հիմնական չափորոշիչները նախորդի համեմատ ընդլայնվել են:
Գնման ընթացակարգի հայտարարումից հետո այդ մասին գրավոր հայտնվել է ՀՀ տրասնպորտային միջոցներ ներկրող ընկերություններին և «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը: