20/04/2023 21:16
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 74 տոկոսով ավելացել է
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին եռամսյակում գերազանցել է 666 միլիոն դոլարը, ինչը 74 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, դրա մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։
Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդն է․ հունվար-մարտին նրա մասնաբաժինը Վրաստանի արտաքին առևտրում կազմել է 16,1%։ Վրաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը առաջին եռամսյակում կազմել է մոտ 177 մլն դոլար (+61%՝ տարեկան արտահայտմամբ), իսկ ներմուծումը` մոտ 490 մլն դոլար (+79%)։
Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում 2023-ի հունվար-մարտին առաջին տեղում Թուրքիան է, երրորդում՝ Չինաստանը։