20/04/2023 21:29
Ուկրաինայի հակամարտությունը շատ մեծ խնդիր է ԱՄՆ-ի համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ուկրաինական հակամարտությունը ԱՄՆ-ի համար մեծ խնդիր է աշխարհաքաղաքական տեսանկյունից, հայտարարել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին՝ փաստաբան և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը։
«Ուկրաինայի հակամարտությունը շատ մեծ խնդիր է ԱՄՆ-ի համար, քանի որ, աշխարհաքաղաքական տեսանկյունից, այն արագացնում է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը, ինչն ԱՄՆ-ի համար վատագույն ելքն է»,- ասել է նա՝ Fox News-ի եթերում։
Նշենք, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին․ նա առաջադրելու է իր թեկնածությունը։ Քաղաքական գործիչը սենատոր Ռոբերտ Քենեդու որդին է և Ամերիկայի նախկին նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին։