20/04/2023 14:12
Ամերիկացի հարկատուները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի հանդեպ․ Կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը մեկն է՝ կյանքն անհնար դարձնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ստիպել Արցախի էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից։ Ըստ կոնգրեսականի՝ իրենց պատասխանը դրան նույնպես պետք է հստակ լինի։
«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար, և ես շարունակելու եմ նախագահ Բայդենի վարչակազմին ակտիվ գործողությունների կոչ անել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու համար։ Ամերիկացի հարկատուները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի հանդեպ: Քանի դեռ ագրեսիան շարունակվում է, Ադրբեջանը չպետք է ստանա ԱՄՆ-ի ռազմական օգնությունը»,- նշել է Փորթերը: