Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը, և որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու, քան Արցախի քաղաքացիությունը․ Բեգլարյանի պատասխանը՝ Ալիևին

20/04/2023 12:50

Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը, և որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու, քան Արցախի քաղաքացիությունը․ Բեգլարյանի պատասխանը՝ Ալիևին


Բռնապետ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը երկու օր առաջ տված հարցազրույցում հերթական անգամ սպառնալիքներ ու վիրավորանքներ է հնչեցրել հայ ժողովրդի և Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների հասցեին: Այդ մասին գրել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Բեգլարյանն ընդգծել է, որ Ալիևը շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը՝ ավելի ու ավելի ստիպելով մեզ համառ կերպով պայքարելու, իսկ միջազգային հանրությանը՝ գործնական միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդին պաշտպանելու իր պատասխանատվության կատարման ուղղությամբ:

Նա մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները․

«1. Մեջբերում Ալիևից. «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն։ Այստեղ լիակատար ազատություն կա, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմունքները։ Այս հարցը պետք է մարդու իրավունքների հիման վրա լուծում գտնի»։

Պատասխան. Այդ ո՞ր ժողովրդավարական հիմունքների ու մարդու իրավունքների հիման վրա պետք է լուծում գտնել՝ որով իրականացվել են ադրբեջանահայության ու Արցախի հայության հանդեպ ցեղասպանական գործողություններ, որով Ադրբեջանում մեկ հայ չի մնացել, որով հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ ընկած բոլոր հայերը կա՛մ դաժանաբար սպանվել են, կա՛մ խոշտանգվել ու նվաստացել, որով հայերը ծառայում են որպես «ռազմավարի պուրակի» ցուցանմուշ ադրբեջանցի երեխաների «դաստիարակության» համար, որով քնած հային կացնահարողը դառնում է ազգային հերոս, որով ադրբեջանական հասարակությանը սնում ու ներքին խնդիրներից շեղում են հայերի դեմ ֆաշիստական ատելությամբ, որով Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը, թե՞ այլ մարդու իրավունքներ նկատի ունեիք, Ձերդ գերազանցություն պարոն լավագույն իրավապաշտպան, ժողովրդավար ու խաղաղասեր...

Իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վաղուց իր որոշումը կայացրել է՝ իր կամքին հակառակ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը դեռ 1988 և 1991թթ. Ընտրել է ինքնորոշումն ու ազատությունը: Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը, և որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու, քան Արցախի Հանրապետության քաղաքացիությունը: Եվ դա մեր ընտրությունն է՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով ամրագրված, իսկ մարդկանց սեփական հայրենիքից վտարելու սպառնալիքն արդեն էթնիկ զտման քաղաքականություն է, որի պատասխանատուները մեկ օր կանգնելու են միջազգային դատարանի առջև:

2. Մեջբերում Ալիևից. «Ներկայում իրենց համար կեղծ անուններ հորինած անջատողականները (մեկն իրեն նախագահ է անվանում, մյուսը՝ նախարար, մեկ ուրիշը՝ խորհրդարանի ղեկավար), այդ ծաղրածուների խումբը պետք է վերջապես հասկանա, որ մեր համբերության հետ խաղալ չի լինի։ Մենք նրանց տարբեր ճանապարհներով բազմիցս փորձել ենք բացատրել, որ նրանք կամ պետք է մեր խոսքով շարժվեն, կամ էլ այնտեղից դուրս գան։ Այնտեղ ապրող, փաստացի նրանց գերին, պատանդը դարձած հայերին էլ պետք է հանգիստ թողեն։ Վստահ եմ, որ ներկայում Ղարաբաղում ապրող հայ բնակչության մեծ մասը պատրաստ է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել։ Միայն թե այդ տզրուկները, այդ գիշատիչ կենդանիները չեն թողում, որ այդ մարդիկ հանգիստ ապրեն, 30 տարի նրանց գերու պես են պահում»։

Պատասխան. Չիջնելով բռնապետ Ալիևի մակարդակին և հանրային խոսքում չօգտագործելով վիրավորական պիտակավորումներ՝ նրան խորհուրդ կտայի ուրիշների հասցեին պիտակավորումներ հնչեցնելուց առաջ նայել հայելու մեջ և ինքն իրեն հարց տալ, թե ով հանգիստ չի թողնում բոլոր հայերին, ով է ծծում ոչ միայն հայերի, այլև՝ սեփական ժողովրդի արյունը, ով է գերու և պատանդի պես պահում Արցախի ողջ ժողովրդին առնվազն 130 օր շարունակ, ով է տարիներ շարունակ ռազմագերիներին պահում որպես պատանդներ, ով է ժողովրդավարական իրական ընտրություններով ընտրված, իսկ ով՝ սեփական սահմանադրության նորմերը բազմակի խախտումներով ու բռնաճնշումներով իշխանություն ժառանգած ղեկավար, ով է մարդու իրավունքների ու ժողովրդավարության արյունոտ ու կոռուպցիոն ներկայացումներ խաղում սեփական ժողովրդի ու աշխարհի առջև...

Իսկ Արցախի ժողովուրդը բազմակի անգամ ազատ հանրաքվեներով, ընտրություններով ու հանրահավաքներով ապացուցել է, որ միաձայն կերպով կողմ է անկախությանն ու ազատությանը և որևէ ապագա չի տեսնում ադրբեջանական լծի տակ: Մեր ընտրությունն ու կամքը անշրջելի են, որովհետև մենք այդ իրավունքն ու վճռականությունն ունենք սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու՝ առանց ուրիշի հայրենիքի վրա աչք դնելու:

3. «Մեջբերում Ալիևից. «Մեր կամքի վրա ոչ ոք չի կարող ազդել։ Մենք դա ապացուցել ենք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Պետք լինի՝ մեկ անգամ էլ ցանկացած ձևով կապացուցենք»։

Մեկնաբանություն. Սա էլ ուժի կիրառման հերթական սպառնալիքն է, ավելին՝ նույնիսկ կասեի, որ մարդկության դեմ հանցագործության սպառնալիք է, քանի որ հատուկ նշում է «ցանկացած ձևի» մասին: Եվ այս մարդը խոսում է խաղաղության պատրաստակամության, մարդու իրավունքների ու այլ արժեքների մասին:

4. Մեջբերում Ալիևից. «Սակայն նրանք (Հայաստանի ժողովուրդը) թող լավ մտածեն, մի օր կարող է աչքերը բացեն, Ադրբեջանի դրոշն իրենց գլխավերևում տեսնեն»:

Մեկնաբանություն. Սա էլ հստակ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ու ինքնիշխանության դեմ՝ ընդհուպ մինչև Երևանը գրավելու վերաբերյալ: Եվ այսքանից հետո ո՞վ կարող է հավատալ նման բռնապետին, որ ցանկանում է խաղաղություն և որևէ նկրտում չունի այլ պետությունների ու ժողովուրդների հանդեպ:

5. Մեջբերում Ալիևից. «Առաջինը, այն բանի համար, որ նրանք Հայաստանում՝ թշնամի պետությունում, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հավերժական թշնամի պետությունում այդ մեծ հաղթանակը ձեռք բերեցին, թուրքական դրոշը բարձրացրին»:

Մեկնաբանություն. Եվ վերջում այս բռնապետը ուղիղ կերպով խոստովանում է, որ Հայաստանը դիտարկում է որպես «հավերժական թշնամի», ում ինքը միշտ ձգտում է նվաստացնել ու ոչնչացնել: Այս տարիների հանցագործությունների, հայատյացության պետական քաղաքականության և սպառնալիքների համատեքստում դեռ ինքն է զոհի կերպարի մեջ մտնում:

Այս ֆաշիստական մոտեցմամբ խաղաղություն ու կայունություն հնարավոր չէ ունենալ տարածաշրջանում: Միակ լուծումը ներքին ու արտաքին գործնական զսպիչ միջոցների կիրառումն է բռնապետ Ալիևի հանդեպ՝ կանխելու համար նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի ու մարդկության դեմ»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել Այսօր, 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին Այսօր, 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ Այսօր, 08:58 «Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին 14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել 14/11/2024 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ 14/11/2024 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) 14/11/2024 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 14/11/2024 17:52 Թմրանյութերի վաճառքով զբաղվող ինտերնետային հարթակները գովազդողին՝ տնային կալանք 14/11/2024 17:36 Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ 14/11/2024 17:20 Պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ Արտակ Զաքարյան 14/11/2024 17:06 Տիգրան Ավինյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում 14/11/2024 16:53 OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը 14/11/2024 16:38 Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը 14/11/2024 16:33 Հայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն է 14/11/2024 16:23 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub) 14/11/2024 16:13 Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել. Ավագանու անդամ 14/11/2024 16:06 «Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս». ՍԴ նախագահը հայտարարեց՝ հռչակագիրը կարող է չեղարկել միայն ժողովուրդը 14/11/2024 15:48 ՊՊԾ-ին թիրախավորելը հակապետական է. դրա վերջը պետք է տալ. Վահագն Ալեքսանյան 14/11/2024 15:45 Լեոյի փորձը՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում (Տեսանյութ) 14/11/2024 15:39 Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի, Անդրանիկի ժառանգորդը. սիրուն չի. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) 14/11/2024 15:35 Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ «Հետք» 14/11/2024 15:33 Գևորգ Չաուշը մեծ հեղինակություն ունեցող միակ հայ ֆիդային էր, որի համար բացառություն է արվել. նրան թույլատրվել է ամուսնանալ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  14/11/2024 15:28 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը 14/11/2024 15:23 Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը 14/11/2024 15:21 Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը գյուղի դպրոցի նախկին տնօրենն է 14/11/2024 15:17 Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաստան է, և վերջ» ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից. Շարմազանով 14/11/2024 14:53 Չի կարելի գիշեր-ցերեկ ասել՝ «մեզ ցեղասպանել է մի երկիր ու ամեն օր պետք է դրա մասին խոսենք», ո՛չ. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) 14/11/2024 14:42 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 14/11/2024 14:34 Արսենյանի մասնակցությունը փոփոխություն չի մտցրել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի մասով դիրքորոշման մեջ. ԱԳՆ 14/11/2024 14:28 Հրազդանում կասեցվել է «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 14/11/2024 14:19 Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ 14/11/2024 14:08 Հայտնի են ազգային հավաքականի խաղային համարները՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում 14/11/2024 14:03 Վստահ եմ, որ հետագայում ևս Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը կշարունակի ներշնչանքի աղբյուր լինել. Խաչատուրյան 14/11/2024 14:01 ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 14/11/2024 14:00 Միջազգային հանրության շրջանում կասկած չկա, որ բռնի տեղահանություն էր, հետևաբար, արցախահայության վերադարձի իրավունքը պետք է գործի. Արա Ղազարյան 14/11/2024 13:47 Միջազգային հանրությունը պետք է հարմարվողականությունը մի կողմ դնի և խոսի Բաքվում պահվող պատանդների ու գերիների մասին. Գրետա Թունբերգ 14/11/2024 13:38 Չարենցավանում բնակարաններից մեկում պայթյուն է եղել. տուժածներ չկան 14/11/2024 13:33 Չեն կարողացել մեզ սպանեն, դրա համար էլ ՊՊԾ-ից դժգոհ են. ուզեցել են պետական ինստիտուտները սարքեն իրենց ջեբի շներ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 14/11/2024 13:25 Ընկեր Լևոնը չէր կարողացել խորհուրդ տալ ընկեր Արթուրին, և ընկեր Արթուրը եկել էր, «ազգային արժեքները ոչնչացնող» ոչ ընկեր Արայիկից խորհուրդ էր հարցնում. Արայիկ Հարությունյան 14/11/2024 13:15 Ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա, խորը քնած եք. Փաշինյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 14/11/2024 13:12 COP29-ն էթնիկ զտման համար պատասխանատու Ադրբեջանում անցկացնելու երկերեսանիությունը զզվանք է առաջացնում․ Գրետա Թունբերգ (Տեսանյութ) 14/11/2024 12:56 Նոյեմբերի 9-ին ես ասել եմ` ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, թուղթը ստորագրելու եմ. ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 14/11/2024 12:53 Մեր հարկային օրենսգիրքը ապապետական է. Հայաստանը պետք է ունենա նոր Հարկային օրենսգիրք. Վարչապետ 14/11/2024 12:42 Դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը. ասում ենք ՝ «զինվորը, իրա ցավը տանեմ, կանի ինքը, ինքը գիտե՞ք՝ ում սերունդնա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի». Փաշինյան․Տեսանյութ 14/11/2024 12:40 Ես երբեք անակնկալի չեմ գալիս. ծանոթ չեմ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարքի թեմային. Քոչարյան 14/11/2024 12:37 Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առումով մենք աշխարհում Գրետայի էֆեկտ չունեցանք. Գեղամ Ստեփանյան (Տեսանյութ) 14/11/2024 12:30 Վերջին 600 տարիներին մենք ապրել ենք մեզ պարտադրված պետության մեջ. այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում. Փաշինյան (Տեսանյութ) 14/11/2024 12:18 Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը էականորեն ապապետական է. Նիկոլ Փաշինյան 14/11/2024 12:14 Մարդու իրավունքների խախտումերն Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ անմիջական կապ ունեն COP29-ի հետ. Աննա Մելիքյան 14/11/2024 12:07 11 մարդուց մեկն աշխարհում՝ շաքարային դիաբետով․ ինչպես կանխարգելել հիվանդությունը 14/11/2024 12:04 Այգեձոր-Մեհրաբ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած 14/11/2024 12:01 Այգիների կառուցում, բարեկարգում, շենքի հիմնանորոգում․ Արմավիրի մարզում մասնակցային բյուջետավորման ծրագրի արդյունքները 14/11/2024 11:50 Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը 14/11/2024 11:42 Թրամփն առաջարկել է Ազգային հետախուզության տնօրեն նշանակել Թուլսի Գաբբարդին, ով նախկինում այցելել է Արցախ և հայտնվել Բաքվի «սև ցուցակում» 14/11/2024 11:29 Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ Լավրովի հանդիպմանը 14/11/2024 11:26 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 14/11/2024 11:24 Բողոքում են, որ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն, որովհետև ուզում են՝ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) 14/11/2024 11:11 Գեղարքունիքում բեռնատար գնացք և ավտոմեքենա են բախվել. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել 14/11/2024 11:01 Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ 14/11/2024 10:58 Հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջը նվազագույն բարոյական պարտականություն է Միշելի համար. Սաղաթելյան 14/11/2024 10:43 Ձեր «իրական Հայաստան»-ը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 14/11/2024 10:33 Կինը ոստիկանությանը հայտնել է, որ ծանոթն իրեն 3 տարի առաջ տարել է մոթել և հափշտակել 20 մլն դրամ 14/11/2024 10:27 Ձեր խոստումը մեզ հեռացնելն էր. աշխատավարձ եք ստանում՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ. ՔՊ-ականն՝ ընդդիմությանը (Տեսանյութ) 14/11/2024 10:20 Երբ Նազենի Հովհաննիսյանն ու իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց. Աննա Հակոբյան 14/11/2024 10:08 Այսօր Ս. Գուրիասի, Աբիբ սարկավագի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օրն է 14/11/2024 10:01 ԵԱՏՄ երկրներն արտադրական արդյունաբերության աճի տեմպերով համաշխարհային առաջատարների շարքում են 14/11/2024 09:53 Անցած ամիս ՀՀ այցելել է 203,810 զբոսաշրջիկ․ ավելի շատ, քան՝ նախորդ հոկտեմբերին 14/11/2024 09:43 Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը 14/11/2024 09:35 Թրամփի վարչակազմում կան նաև հայամետ գործիչներ․ նոր հորիզոններ են բացվում՝ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում․ Միջազգայնագետ 14/11/2024 09:16 Որոշ հասցեների Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 14/11/2024 09:00 «Ժողովուրդ». Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում 14/11/2024 08:59 «Հրապարակ». ՔՊ-ականները հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել Գյումրիում 14/11/2024 08:57 «Փաստ». ՀՖՖ-ն դիմել է ուժային կառույցներին, որ անվտանգության հավելյալ միջոցառումներ կիրառվեն 14/11/2024 08:56 «Ժողովուրդ». ՔՊ-ական լռակյաց պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն ունեցվածք է կուտակում 14/11/2024 08:55 «Փաստ». ՀՀ իշխանությունները որոշել են որոշակի թայմաութ վերցնել՝ իրենց ապագա գործողությունները հասկանալու համար 14/11/2024 08:53 «Հրապարակ». Հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ 14/11/2024 08:50 «Ժողովուրդ». Բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել ՔՊ-ականներին 14/11/2024 08:47 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ 14/11/2024 08:45 «Փաստ». Փաշինյանի համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են 14/11/2024 08:43 «Ժողովուրդ». Ո՞րն է Գյումրիում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման տարբերակը 14/11/2024 08:41 «Հրապարակ». ՔՊ-ականներից ով չէր ալարում, մոտենում էր ամբիոնին և, «բռնանալով մայրենիի վրա», քծնում էր Նիկոլ Փաշինյանին 13/11/2024 23:01 Աշունը՝ հերպեսի եղանակ. Ինչպե՞ս բուժել վիրուսը 13/11/2024 22:47 Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 13/11/2024 22:31 Ալեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչում 13/11/2024 22:20 Հրդեհ Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում 13/11/2024 22:06 Կարեն Սարուխանյանի քեռու որդին, ում ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու, պահելու և պատրաստելու կասկածանքով, դուրս եկավ ՔՊ-ից