20/04/2023 13:09
Դատապարտյալը դանակահարել է բանտի հերթապահ խմբի պատասխանատուին ու 2 ծառայողի
Ապրիլի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, գրում է shamshyan.com-ը։
Թիվ 46 խցում պահվող դատապարտյալ, 34-ամյա Խաչատուր Պետրոսյանը ժամը 02։00-ի սահմանում այդ օրվա հերթապահ խմբի պատասխանատու Վարանցով Ղ․-ին խնդրել է շտապ ընդունելություն։
Նրա խնդրանքը կատարվել է։ Եվ ընդունելու նպատակով բացվել է խցի դուռը, ինչից հետո Խ․ Պետրոսյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող մետաղյա առարկայով հարձակվել է Վարացնով Ղ․-ի, նույն հիմնարկի հերթափոխի 1-ին խմբի մասնագետներ Տիգրան Պ․-ի և Արտակ Մ․-ի վրա ու պատճառել մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բանտի աշխատակիցներին տրվել է դատաբժշկի ուղեգիր։