20/04/2023 09:40
«Հրապարակ». «Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը». ՔՊ-ական պատգամավոր
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը»,-ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով դիզայներ Արամ Նիկոլյանի ակցիային: «Եվ մի ուրիշ ապուշ էլ «Հայելի» ակումբում սկսում է թվարկել, թե, տեսեք` ադրբեջանցիները Հունգարիայում էս արեցին, Չեխիայում էն արեցին հայերի նկատմամբ։ Եվ այս ապուշն իր էշությամբ չի կարողանում հասկանալ, որ... այո, եթե այդքան տղամարդ եք, դուք էլ դրսում արեք»,- ասաց նա։ «Ադրբեջանը երբեք իր երկրի ներսում մեր դրոշը չի այրել, մեզանից ավելի քաղաքակիրթ է եղել։ Եվ այսօր ծափահարել մի ապուշի, որը դրոշ է այրել ու հայտարարում է, թե հայրենասիրական քայլ է արել, ծիծաղելի է»։
Պատգամավորը մոռացել է, որ 2011 թ․ հոկտեմբերի 1-ին Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ անգամ քարեր են նետել մեր մարզիկների վրա, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» կոչվող ՀԿ անդամները, դրա ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել են, թե իրենք նախապես տեղեկացրել են իշխանություններին՝ «երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից», իրենք «չեն հանդուրժելու հայերի ներկայությունն Ադրբեջանում»։