20/04/2023 14:28
Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին
Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, եթե խանգարող ոչինչ չլինի:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Ազգային ժողովում ասաց, թե օրենքով ընտրությունը սեպտեմբերին է նախատեսված:
«Ամենալավ մեխանիզմը օրենքով շարժվելն է, օրենքով սեպտեմբերին է նախատեսված, կարծում եմ՝ եթե որևէ հանգամանք չառաջանա, իսկ հանգամանք առաջանալու դեպքում բոլորս պետք է քննարկենք, որովհետև օրենք է: Որևէ խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված է ժամկետը, կգնանք ընտրության», - նշեց նախարարը: