20/04/2023 21:37
Ծանրորդուհի Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը պոկում վարժությունում հաջող կատարելով երկու մոտեցում և գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը՝ փոքր արծաթե մեդալ է նվաճել: Երրորդ մոտեցման համար հայ մարզուհին 107 կգ էր պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահել է 96 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունից հետո նա 6-րդն է:
Պոկում վարժությունից հետո առաջատարը Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգն է՝ 113 կգ արդյունքով: