20/04/2023 16:47
Կոռնիձորով Արցախ տանող նոր ճանապարհն ամբողջովին պատրաստ կլինի մայիսի վերջին
Տեղ-Կոռնիձոր ճանապարհը՝ Հայաստանից դեպի Արցախ տանող նոր ճանապարհը, ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսի վերջին, այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Ինչ վերաբերում է Կոռնիձորի ճանապարհին՝ կար որոշակի պայմանավորվածություն՝ ապրիլի 1-ից երթևեկությունը տեղափոխել նոր ճանապարհով: Մենք այդ գրաֆիկով գնացել ենք հետևյալ կերպ՝ ճանապարհը երթևեկելի դարձնել ապրիլի 1-ի դրությամբ, ինչը կարողացանք իրականացնել մեր շինարարների միջոցով, բայց ամբողջովին պատրաստ չէ: Ճանապարհն ամբողջովին պատրաստ կլինի մայիսի վերջի», - նշեց նա:
Եռաշերտ ասֆալտ է նախատեսված։ Դեռ մի շարք այլ անելիքներ կան, որոնք, ըստ նախարարի, մայիսի վերջին կավարտվեն և ճանապարհը վերջնական պատրաստ կլինի: