20/04/2023 11:34
Կապսի ջրամբարի շինարարության համար պայմանագիրը կկնքվի վաղը
Կապսի ջրամբարի շինարարության համար ապրիլի 21-ին կկնքվի պայմանագիր չինական ընկերության հետ, Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Վեդու ջրամբարի 85 մետր պատվարից 70-ից մի քիչ ավելին կառուցված է, այս տարի հույս ունենք Վեդին վերջապես ավարտել: Կապսի պայմանագիրն էլ, կարծես, վաղը կնքում ենք»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հաղթող ընկերությունը չինական ընկերություն է:
Առաջիկայում, ըստ ընթացակարգերի, կմեկնարկի շինարարական փուլը: Նախարարի խոսքով՝ Կապսի ջրամբարի կառուցումն էլ է շատ կարևոր, ինչպես Վեդին: Երկուսն էլ խոշոր ջրամբարներ են:
Կապսից հետո կարևոր է նաև նախանշված ենթակառուցվածքների կառուցումը: