20/04/2023 12:44
2018-ից փորձել եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում խոսակցությունն ու հրապարակային խոսակցությունը լինի նույնը. շատ ցավոտ ու բարդ պրոցես է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:
«Մենք, չառերեսվելով այս իրականության հետ, զուգահեռ իրականություն ենք ստեղծել, ցանկալի իրականություն, որը միջազգային ու աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Ես ասում եմ՝ մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ», - Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը:
Նա կարծում է, որ նույն սխալն են գործել թե՛ ինքը, թե՛ ընդդիմադիրները. իրականության հետ չեն առերեսվել:
Վարչապետը կոչ է անում անդրադառնալ ֆունդամենտալ պրոբլեմներին։ Ֆունդամենտալ պրոբլեմը, ըստ նրա, այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, եկել, տեսախցիկների առաջ ուրիշ բան են խոսել:
«Ես 2018 թվականից փորձել եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում խոսակցությունն ու հրապարակային խոսակցությունը լինի նույնը, դա եմ փորձում անել, ինչը շատ ցավոտ ու բարդ պրոցես է», - նշեց Նիկոլ Փաշինյանը: