21/04/2023 12:55
Պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի սխալները. Անդրանիկ Թևանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը իշխանությանը մեղադրում է 2018-ին տված խոստումները չկատարելու մեջ:
«Խոստացել էին վերացնել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել աղքատների քանակը: Փաստն այն է, որ 2018-ին աղքատ էր մեր բնակչության 23.5 տոկոս, իսկ 2021-ին այդ թիվն աճել է ու դարձել 26.5 տոկոս: Ծայրահեղ աղքատները 2018-ին բնակչության 1 տոկոսն էին, իսկ 2021-ին՝ 1.5 տոկոսը», - Ազգային ժողովում հայտարարեց Թևանյանը:
Պատգամավորը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ «մարդը տուգանքի մատերիալ չէ, թալանի մատերիալ չէ»:
Թևանյանը կարծում է, որ հիմա մարդիկ «թալանվում են» նաև խանութներում, բանկերում և ԿԲ-ի փոխարժեքային քաղաքականության միջոցով:
Նա նաև հիշեցրեց պատերազմի, պատերազմում հազարավոր զոհերի, գերիների մասին: Ըստ նրա՝ այդ պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի սխալները, ով «բանակցությունները տապալել է»: