21/04/2023 10:06
«Ժողովուրդ». Մինչ օրս որևէ հարազատ չէր կարողացել տեսնել Միքայել Արզումանյանին. կնոջը թույլատրել են տեսակցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործը Հակակոռուպցիոն դատարան ուղարկելուց հետո իրավապահ մարմինները նրա կնոջը թույլ են տվել տեսակցել ամուսնուն։ Մինչ օրս որևէ հարազատ չէր կարողացել նրան տեսնել։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը և 2 ամսով երկարեցրել Արզումանյանի կալանքը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին և մինչ օրս մնում է կալանքի տակ»։