21/04/2023 18:00
Պետք է ուղիղ ասել՝ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում մարդիկ տագնապած են, կսկիծ ու դառնություն ունեն իրենց մեջ:
«Մեծ անորոշություններ կան, պետք է ուղիղ ասել՝ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետը:
Նա ասաց, թե իրենք հեռացել են, բայց չեն փախել:
«Մենք ասել ենք՝ ժողովո՛ւրդ, սա է, թող մեր ընդդիմությունն էլ գա ու ասի ինչը ինչոց ա, մենք էլ մեր տեսակետն ասենք, ու դուք եղեք դատավոր. ժողովուրդը դատավոր է եղել, ժողովուրդը գրած-չգրած հոդվածները կարդացել է», - նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե խոսքն ինչ անվտանգության ճգնաժամի մասին է։
«Դա մեր անկախության օրոք ստեղծված անվտանգային ճարտարապեության ճգնաժամն է, այս ճգաժամը 2020 թվականին չի ստեղծվել, ստեղծվել է ավելի շուտ: Այո՛, հոկտեմբերի 27-ն էլ անվտանգայն ճարտարապետության խորքային ու լրջագույն ճգանաժամ էր»,- նշեց նա: