21/04/2023 09:50
Կանայք կանցնեն 6-ամսյա ծառայության ՀՀ Զինված ուժերում (Տեսանյութ)
Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Այն կտևի 6 ամիս:
Նախատեսվում է, որ որոշումը կիրագործվի ձմեռային զորակոչից։
Ծառայությունն ավարտելուց հետո կանայք կստանան պատվո վճար 1 մլն դրամի չափով։
Օրինագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց` սա պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է: