21/04/2023 22:57
Ախուրյան գետի աղտոտման հիմնական պատճառը կոմունալ-կենցաղային կեղտաջրերի արտահոսքն է, բնակավայրերից ներքև ջրի որակը 3-րդ և 4-րդ դասի է՝ «միջակ» և «անբավարար»
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը դիտարկել է, թե Ախուրյան գետի ջրում որքան է կազմել նիտրիտի պարունակությունը՝ ապրիլին։
«Ախուրյան գետի աղտոտման հիմնական պատճառ է հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մաքրվելու արտահոսքը դեպի գետ:
Բնակավայրերից վերև ջրի որակը գնահատվում է 2-րդ դասի («լավ» որակ):
Բնակավայրերից ներքև ջրի որակը 3-րդ («միջակ» որակ) և 4-րդ դաս է («անբավարար» որակ)»,- նշված է հաղորդագրությունում: