21/04/2023 22:33
Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են հայկական համայնքի ՀԿ-ի ղեկավարի վրա․ Արթուր Միրզոյանը վստահ է՝ նպատակը հայերին վախեցնելն է, որ չմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին
Թբիլիսիում անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավարը: Այդ մասին հայտնել է անձամբ Արթուր Միրզոյանը՝ ընդգծելով՝ իր վրա հարձակվելու նպատակը Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին Վրաստանի հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառումից առաջ վախի մթնոլորտ ստեղծելն է, հայերին հետ պահելը հիշատակի ու ոգեկոչման արարողություններին մասնակցելուց։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում