21/04/2023 11:26
Վիրավորական է, որ վարչապետն ու պաշտպանության նախարարը հրաժարվում են հանդիպել ծնողներին. Նորիկյան (Տեսանյութ)
Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված զինծառայողների ծնողները վարչապետին, պաշտպանության նախարարին կամ կառավարության որևէ իրավասու անձի հանդիպելու պահանջ էին ներկայացրել և վաղ առավոտից փողոցներ փակել։
«Առ այս պահը որևէ պաշտոնական պատասխան չկա՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ», - կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։
«Հաշվի առնելով այս գործի նկատմամբ հասարակական հնչեղությունը, սկսում է վիրավորական դառնալ, որ ՀՀ գործող իշխանությունը, կառավարությունը՝ վարչապետի և պաշտպանության նախարարի մակարդակով հրաժարվում են հանդիպել ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես՝ իրենց կյանքը հայրենիքի համար զոհած զինծառայողների ծնողներին։ Սա խոսում է պետություն-հասարակություն-իշխանություն-զինվորի ծնող հարաբերություններում տեղի ունեցող ճգնաժամի մասին», - ասաց Նորիկյանը։