21/04/2023 17:24
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր։
Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է ԵՏՀ խորհրդի որոշում, ըստ որի հնարավորություն է ընձեռնվել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք անվավոր տրանսպորտային միջոցների օտարերկրյա արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծվող M1 և M1G կարգի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումն իրականացնել ազգային կարգավորումների համաձայն: