21/04/2023 09:20
Ազատում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները։
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Ավելի վաղ փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնել էր, որ Փաշինյանն ու Պապիկյանը նպատակահարմար չեն համարում հանդիպել։
Հիշեցնենք, որ ծնողները իրենց դժգոհությունն էին հայտնել գործի քննության ընթացքից ու որպես բողոքի նշան՝ փակել էին նաև Երևան-Սևան մայրուղին։