21/04/2023 19:55
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրավիրում է ներկայացնել առաջարկներ՝ միտված երիտասարդների շրջանում ձեռնարկատիրական ջիղն ու կարողությունները խթանելուն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը բոլոր հետաքրքրված կազմակերպություններին հրավիրում է ներկայացնել ծրագրային առաջարկներ` միտված Հայաստանում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) գծով կրթության զարգացմանը և երիտասարդների շրջանում ձեռնարկատիրական ջիղն ու կարողությունները խթանելուն:
Այդ մասին հայտնում են դեսպանության ֆեյսբուքյան էջում՝ առաջարկելով մանրամասներին ծանոթանալ այստեղ։