21/04/2023 21:24
Հայաստանի ծանրամարտիկները փոքր ոսկե և փոքր բրոնզե մեդալներ են նվաճել պոկում վարժությունում
Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:
Դավիթ Հովհաննիսյանը առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 165 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ պոկել է 170 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 172 կգ կշռող ծանրաձողերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արա Աղանյանը այս վարժության արդյունքում ապահովել է փոքր բրոնզե մեդալ՝ 165 կգ արդյունքով: