21/04/2023 18:21
Էն ժամանակ հրապարակային ասեիք՝ «վեր կաց ու հողերը հանձնի». Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին ու Վարդան Օսկանյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ մարդ է ուղարկել ու ասել՝ «տանս հարցը լուծի»:
«Էդ ոնց է՝ Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում ու ասում՝ «տանս հարցը լուծի», չէր կարո՞ւմ խաբար ուղարկեր, որ Ղարաբաղի հարցում սենց բաներ կան: ԼՂ նախագահ Բակո Սահակյանը գալիս էր ինձ հետ էր սուրճ խմում, գնում էր իր հետ էր խմում. ինձ ասում էր՝ գնում է այնտեղ, այնտեղ ասում էր… թող խաբար ուղարկեր: Ասում եմ՝ թող Օսկանյանը հիմա ասի: Էն ժամանակ ասեիք, հրապարակային ասեիք՝ «վեր կաց ու հողերը հանձնի», խի՞ չէիք ասում, բա ինչու էիք ասում՝ «եկել է հողերը տա, եկել է հողերը տա», բա ասեիք «հազիվ եկել ես, հազիվ լեգիտիմ ես, տուր հողերը, տուր հողերը, դժվա՞ր էր այդ ամենը անել», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետը:
Նա նշեց, թե դեռ 1996 թվականին միջազգային հանրությունն ասել է՝ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
«Այն ժամանակ «Ֆեյսբուք» չի եղել, որ «share» անեիք ու տարածեիք. սա է ճշմարտությունը», - ասաց վարչապետը: