21/04/2023 18:33
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրար հետ չեն խոսում. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե Արցախի հարցով «մենք մեզ խաբել ենք»:
«Մենք չասացինք՝ ժողովո՛ւրդ, գիտեք ինչ, չի լինի, որ հա՛մ խաղաղություն լինի, հա՛մ ստատուս քվոն պահպանվի, չի լինի նման բան», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե զգացողություն չի եղել, թե որտեղ է ավարտվում զիջումը:
«Այն զգացողությունը, որ զիջելուց հետո նոր պահանջ է լինելու… ի միջիայլոց, Սերժ Սարգսյանի բանակցային պատմությունը դա է ցույց տվել ու, այո՛, այն, որ մեզ ուզում են ոչնչացնել, շատ հստակ գիտակցությունն է, որ թույլ չի տվել դա անել, որովհետև, եթե լիներ զգացողություն, որ մի գիծ կա, որ զիջում ենք ու դրանով ավարտվում է, մենք ստանում ենք խաղաղություն, այդ զիջումը կլիներ», - ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, թե պետք է կառավարել ուրիշների՝ մեզ ոչնչացնելու մղումը:
Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին՝ նա հայտարարեց, թե համանախագահներն իրար հետ չեն խոսում:
«Ասում են՝ «ես իրա հետ չեմ խոսա, նույն սեղանի շուրջ չեմ նստի»: Ասեք ձևը ՀՀ իշխանությանը՝ պարտադրելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին իրար հետ նստել նույն սեղանի շուրջ, ասեք», - նշեց վարչապետը: