21/04/2023 14:41
Ինչպես նիհարել մինչև 45 կիլոգրամ՝ 10 ամսում
Բլոգեր և մարզիչ Քրիստի Մաքքեմոնը պատմել է, թե ինչպես է ազատվել սննդային կախվածությունից և 10 ամսում նիհարել 45 կիլոգրամ։ Նա Newsweek-ին հայտնել է նիհարելու իր գաղտնիքը։
Մաքքեմոնը խոստովանել է, որ մանկուց սովոր է եղել արագ սննդի և քաղցրավենիքի, հաճախակի է սթրեսը հաղթահարել սնունդով։ Ուտելով քաղցրավենիք՝ նա իրեն անվտանգ է զգացել։
Բացի այդ, անընդհատ չափից ավելի էր ուտում. հագեցվածություն էր զգում, բայց չէր կարողանում կանգ առնել և շարունակում էր ուտել:
Նա միշտ ցանկացել է հրաժարվել ուտելու վատ սովորություններից և նիհարել, բայց երկար ժամանակ չէր կարողանում իր կյանքը փոխելու ուժ գտնել և բարոյական ծանր վիճակում էր։ Ստիպված էր սահմանափակել շփումները ընկերների և ընտանիքի հետ, քանի որ չէր ցանկանում, որ նրանք իմանային սննդից իր կախվածության մասին:
2017 թվականին, երբ Մաքքեմոնը 45 տարեկան էր, և նրան թվում էր, թե կյանքը երբեք ավելի լավ չի լինի, որոշեց հրաժարվել շաքարից և վերամշակված սննդից։
Կինը ընտրություն է կատարել առողջ սննդի օգտին և սկսել է ուտել օրական երեք անգամ՝ առանց ճաշերի միջև խորտիկների:
Տասը ամսում Քրիստիին հաջողվել է նիհարել 45 կիլոգրամ և հաղթահարել անառողջ սննդից կախվածությունը։ Նա շարունակում է օրական երեք անգամ սնվել, նախաճաշին ուտում է վարսակ, բանան, յոգուրտ, ճաշին՝ գազար, նեխուր, հումուս, խաշած ձու, հապալաս, ընթրիքին՝ սթեյք, հավ, ձուկ, բանջարեղենով աղցան: