21/04/2023 21:48
Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Արա Աղանյանը արծաթե մեդալ է նվաճել
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը սպորտային կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ երկամարտի 377 կգ արդյունքով: Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում՝ 172 և 205 կգ արդյունքներով:
Երկամարտի 364 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Արա Աղանյանը: Նա պոկում վարժությունում 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 199 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթին:
Այս քաշային կարգում լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Ֆիկոն՝ երկամարտի 363 կգ արդյունքով: