22/04/2023 13:14
Ֆեյսբուքն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակների պատրաստման հնարավորությունը
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար: Սակայն Ֆեյսբուքն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը:
Ուստի մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում Photoshop ծրագրի միջոցով ավելացնել Ձեր լուսանկարը և այդ կերպ տարածել դրանք»: