22/04/2023 15:03
Նոյեմբերի 9-ին Փաշինյանը Դավիթ Տոնոյանի աշխատասենյակում էր, որտե՞ղ է հիմա Դավիթ Տոնոյանը՝ բանտում. Էդգար Ղազարյան (Տեսանյութ)
Անկախ նրանից՝ ով է իշխանության՝ բանակի խնդիրն է ապահովել մեր սահմանների անձեռնմխելիությունը, երկրի անվտանգությունը. դա ԶՈՒ սահմանադրական պարտավորությունն է, եթե պարտականություն կատարելու ճանապարհին խոչընդոտի են բախվում, պետք է վերացնեն։ Բանակի համար ինչ տարբերություն՝ թշնամին սահմանին է, թե թիկունքում, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանի գնահատմամբ՝ 2021 թվականի ԳՇ՝ վարչապետի հրաժարականը պահանջելու հայտարարությունն օդի մեջ մնալու վտանգավորությունն այն է, որ, փաստորեն, ԶՈՒ-ն գիտակցել է, որ Փաշինյանի պաշտոնավարումը աղետալի հետևանքների կարող է հանգեցնել, հայտարարությամբ է հանդես եկել, բայց որին չի հաջորդել գործողություն։
«Առաջին դեպքը չէ, որ պետության ղեկավարը թշնամի է, պատմության մեջ էլի են եղել նման դեպքեր։ Պետական ինստիտուտները, երբ գիտակցում են, որ պետությունը հայտնվել է թշնամու, դավաճանի ղեկավարության ներքո, հեռացնում են դավաճանին, որ կարողանան ազգային շահեր սպասարկող մարդկանց բերել իշխանության»։
Ըստ Էդգար Ղազարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի աշխատասենյակում է եղել։ «Տոնոյանը պիտի հարցներ՝ ինչ ես արել, որ եկել ես այստեղ, նրան պետք է հեռացներ՝ վարչապետ ես, գնա քո աշխատասենյակ, ինչու ես եկել թաքստոց, եթե ինչ-որ բան ես արել, գնա, պատասխան տուր։ Տոնոյանն այդպես էլ Փաշինյանին չի հեռացրել աշխատասենյակից, հիմա ինքը որտե՞ղ է՝ բանտում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։