22/04/2023 20:12
Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում են
Ամարասի վանական համալիրում շարունակվում է շինարարավերականգնողական աշխատանքների երրորդ փուլը, «Արցախպրես»-ին ասել է է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարական-վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են «Լույս» հիմնադրամի կողմից: Շինարարությունն իրականացվում է «Գարդեն» ՍՊԸ-ի կողմից: Երրորդ փուլով ընթանում է վանական համալիրի երիցատան և նրա հարակից շինությունների, գլխավոր մուտքի հանդիպակաց տարածքի վերանորոգումը: Ամարասի վերանորոգումը սկսվել է 2019 թվականից: Բավականին մեծ նախագիծ է, ուստի աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ»,- մանրամասնել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Հեղինակային վերահսկողության համար պարբերաբար շինհարթակ է այցելում վերականգնող ճարտարապետ, նախագծի հեղինակ Մանուշակ Տիտանյանը, նա հայտնել է, որ զուգահեռաբար՝ շարունակվում են նաև Բովուրախանի վանքի վերականգման աշխատանքները: