22/04/2023 16:22
Արցախում ստեղծված իրավիճակը Գուրգեն Ներսիսյանը քննարկել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամների հետ
Այսօր՝ ապրիլի 21-ին, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:
Քննարկվել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը, շրջափակման հետևանքով առաջացած տարաբնույթ հարցեր:
Պետնախարարը խոսել է գործող և նոր սոցիալական աջակցության ծրագրերից, անդրադարձել կտրոնային համակարգի, վառելիքի և պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման խնդիրներին, հումանիտար բեռնափոխադրումներով իրականացվող աշխատանքներին:
Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը աջակցության մի շարք ծրագրերով որոշակիորեն մեղմում է սոցիալական լարվածությունը, սակայն խնդիրը մնում է սուր խոցելի խմբերի անձանց համար: Այդ առումով առաջարկվել է նոր սոցիալական ծրագրերի մշակում: