22/04/2023 16:09
Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը (102 կգ) փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:
Նա երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 178 կգ ծանրաձողը՝ գրանցելով պոկում վարժության լավագույն արդյունքը:
Երկրորդը Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն էր (173 կգ): Լավագույն եռյակը եզրափակեց գերմանացի Մաթեուս Հոֆմանը (172 կգ):