22/04/2023 12:25
«Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից». Արայիկ Հարությունյանն այս ամսվա իր աշխատավարձը փոխանցում է Արցախի կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այս ամսվա իր աշխատավարձը փոխանցում է կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին:
«Ավելի քան 4 ամիս է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից:
Թեև առկա հնարավորությունների սահմաններում պետության կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել բնակչության սոցիալական սուր կարիքների բավարարման ուղղությամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման նյութական և բարոյական անհրաժեշտությունը՝ ողջունում և միանում եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձս փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով», - Facebook-ում գրել է Հարությունյանը: