22/04/2023 19:57
Հարավչինական ծովում հայտնաբերվել են 81 տարի առաջ խորտակված նավի բեկորները
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտնել է, որ Հարավչինական ծովում 12 օր տևած ինտենսիվ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ճապոնական «Մոնտեվիդեո Մարու» նավի բեկորները, նավը խորտակվել է ամերիկյան սուզանավի կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այն 1060 գերիներ էր տեղափոխում, որոնց թվում էին 850 ավստրալացի զինվորներ։ Որոնողական աշխատանքներն իրականացվել են Ավստրալիայի պաշտպանության նախարարության աջակցությամբ։
«Վերջապես գտնվեց այն վայրը, որտեղ նրանց հոգիները համբարձվել են և որտեղ կործանվել է 1 060 գերիների տեղափոխող «Մոնտեվիդեո Մարու» նավը, որոնց թվում 850-ն ավստրալացի զինվորներ էին, նրանց կյանքը ևս ընդհատվել է»,- գրել է Ալբանեզեն՝ հույս հայտնելով, որ այս լուրը որոշակիորեն կմխիթարի զոհվածների ժառանգներին։
Նշենք, որ ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից կործանված նավի բեկորների որոնման աշխատանքները տարվել են Ֆիլիպինների ափերի մոտ գտնվող ջրերում։
Ճապոնական «Մոնտեվիդեո Մարու» նավը խորտակվել է 1942 թվականի հուլիսի 1-ին․ 1060 գերիների շարքում, որոնք գտնվում էին նավի վրա, 850-ն ավստրալացի զինվորներ են եղել, 129-ը՝ քաղաքացիական անձինք։ Նավը գերիներին Պապուա Նոր Գվինեայից տեղափոխում էր ճապոնական Հայնան կղզի։ Ի հիշատակ զոհերի՝ Ավստրալիայում երկու հուշահամալիր են կառուցել՝ Մելբուրնում և Բալլարատում։