22/04/2023 15:43
5 պատանի մոլորվել են անտառում. ՆԳՆ ծառայողները վերջիններիս տեղափոխել են Ստեփանակերտ
Ապրիլի 22-ին՝ ժամը 11 :38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել:
Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11:40-ին կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները:
Համատեղ ձեռնարկված որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում պատանիները հայտնաբերվել և ԱԻՊԾ մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտ: Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
«Մենք հաճախ հայտնվում ենք այնպիսի իրադրության մեջ, որին գրեթե նախապատրաստված չենք լինում: Մյուս կողմից` արտակարգ գործոնների ազդեցության հետևանքով հաճախ հայտնվում ենք անելանելի դրության մեջ:
Հայտնվելով արտակարգ իրավիճակներում` մեզ անհրաժեշտ է անվտանգության ապահովում և իրավիճակի լուրջ մոտեցում ցուցաբերելու զգացում:
Նման դեպքերում պետք է անհապաղ զանգահարել 911: Հիշե՛ք, որ ահազանգը գրանցվելու վայրկյանից Ձեզ որոնում են»,- աասվում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծաայության հաղորդագրութունում: