22/04/2023 18:56
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտում արդեն 10 մեդալ ունի
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակում են նաև 109 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Սամվել Գասպարյանն ու 20-ամյա Պետրոս Պետրոսյանը, հայտնում է armsport.am-ը։
Պետրոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 160 կգ-անոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ չի կարողացելբարձրացնել 165 կգ-անոց ծանրաձողը, սակայն հաջորդ մոտեցմամբ հաջողել է:
Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 172 կգ-անոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ չի կարողացել բարձրացնել 173 կգ-անոցը: Այս վարժությունում Գասպարյանի հետ ոսկե մեդալի համար պայքարում էր Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը, որը երրորդ մոտեցմամբ չի բարձրացրել 175 կգ-ն ու դարձել է փոքր ոսկե բրոնզե մեդալակիր: Նույն քաշը վերջին մոտեցմամբ բարձրացրել է Սամվել Գասպարյանն ու նվաճել փոքր ոսկե մեդալ:
Հայաստանի հավաքականը երկամարտում արդեն 10 մեդալ ունի: