23/04/2023 21:42
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացքում վստահության ձևավորմանն ուղղված ջանքերը:
«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց ազատ տեղաշարժի ու առևտրի նպատակների համար։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները, զերծ մնալ սադրանքներից ու թշնամական գործողություններից սահմանի երկայնքով», - ասված է Պատելի հայտարարության մեջ։