23/04/2023 12:39
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է քննչական կոմիտե
Ո՞ր փուլում է Արմեն Սարգսյանի` օտարերկրյա քաղաքացիության մասին գործը․ Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ։
Ի պատասխան՝ ԱԱԾ–ից նշել են, որ «ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»։
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։ Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց տեղեկություն, որ Սարգսյանը նախագահ ընտրվելու պահին ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։