24/04/2023 10:45
Մենք պատրաստ ենք աջակցել խաղաղության գործընթացին. ԱՄՆ դեսպան
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել, որովհետև դա խաթարում է գործընթացին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենը։
«Այս պահին ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջև լինեն բանակցություններ և մենք պատրաստ ենք աջակցել խաղաղության գործընթացին», - ասաց դեսպանը։
Քրիստինա Քվիենի խոսքով՝ բռնության ցանկացած կիրառում և սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը.
«Մենք փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»։
Լրագրողի հարցին, թե այն, ինչ տեղի է ունենում այս պահին հայ ժողովրդի նկատմամբ, ցեղասպանություն բնորոշել հնարավո՞ր չէ՝ դեսպանն արձագանքեց.
«Այս պահին ես նման որակավորում տալու որևէ իրավասություն չունեմ»։
Անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ դեսպանն ասաց, թե այս պահին Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան.
«Իսկ թե ինչ կանենք ապագայում, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»։