24/04/2023 18:59
Պատարագ է մատուցվել Իջևանի Սրբոց Նահատակաց բաց խորանին
Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը Պատարագ է մատուցվել Իջևանի Սրբոց Նահատակաց բաց խորանին, տեղեկանում ենք ՀԱՍԵ Տավուշի թեմից․
«Տավուշի մարզպետարանի մոտից երթ է կայացել դեպի Ցեղասպանության քաղաքային հուշահամալիր, որի տարածքում է գտնվում Սրբոց Նահատակաց բաց խորանը, որին էլ այսօր Պատարագ է մատուցել Տեր Աբէլ Քարտաշյանը։
«Ներկա էին Իջևանում և հարակից շրջաններում սպասավորող բոլոր հոգևորականները։
Ապրիլի 24-ը 2015թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին փոխեց իր բնույթը՝ մտնելով Հայ Եկեղեցու տոնացույց․ սրբադասվեցին ցեղասպանության ընթացքում հանուն հավատքի նահատակվածները։
Եթե մինչև 2015թ-ը մենք ցեղասպանության զոհերի համար հոգեհանգիստ էինք անում, բարեխոսություն էինք հայցում իրենց համար, հիմա մենք իրենց՝ արդեն սրբադասված անձանց բարեխոսությունն ենք խնդրում մեզ համար։
Մեր մեծ սրբեր, բարեխոսե՜ք Տիրոջը Հայաստան և Արցախ աշխարհի, հայ ազգի, մեր գալիք հաղթանակի և սրբազան վրեժի իրագործման համար»։