24/04/2023 20:30
Դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները․ Կալյուրանդ
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում օսմանցիների կողմից 108 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ես դատապարտում եմ հենց այս տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են գոյություն ունեցող համաձայնագրերը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը», - Թվիթերի իր էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ ապօրինաբար հսկիչ անցագրային կետ տեղակայելով։