24/04/2023 12:46
Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած. ՄԻՊ
Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած, դա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հանրության համար. Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի տեղադրմանը։
«Ինքս փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները` բոլոր հնարավոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում։ Կարծում եմ՝ բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի կարողանանք հարցի ճշգրիտ և պատշաճ լուծման հասնել», – ասաց Անահիտ Մանասյանը։